Բայդենը հայտարարել Է, որ մարդու իրավունքների խախտումները հետեւանքներ կունենան Չինաստանի համար
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Չինաստանը պետք Է հետեւանքներ սպասի մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների հետ կապված իրադրության ֆոնին: Համապատասխան հայտարարությունը Միացյալ Նահանգների ղեկավարն արել Է՝ փետրվարի 16-ի երեկոյան Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ) ելույթ ունենալով հասարակայնության հետ կայացած հանդիպմանը:
Հանդիպումը վարողն ԱՄՆ-ի ղեկվարից հետաքրքրվել Է, թե նա ՉԺՀ-ի նախագահի հետ հեռախոսազրույցի թնթացքում քննարկել Է արդյոք Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի իրադրությունը: Բայդենն այդ հարցին դրականորեն Է պտասխանել, սակայն ընդգծել Է, որ չի պլանավոում հրապարակայնորեն հանդես գալու Հոնկոնգի, Մինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի եւ Տայվանի իրադության դատապարտմամբ: «Ես պլանավորում են բացահայտորեն հասկանալ տալ, որ մենք մտադիր ենք շարունակել ՄԱԿ-ում եւ այլ կազմակերպություններում պաշտպանել մարդու իրավունքները, որոնք ազդեցություն ունեն նրանց (Չինաստանի) գործելակերպի վրա»,- ընդգծել Է Բայդենը: «Չինաստանի համար հետեւանքներ կլինեն, եւ (Սի Ծինպինը) գիտե դա»,- նշել Է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով հանդիպումը վարողի համապատասխան հարցին: «Չինաստանը ջանասիրաբար ջանում Է աշախրհի առաջատար դառնալ:
Այդ կոչմանն արժանանալու, դա անել կարողանալու համար նրանք պետք Է կանխավ ապահովեն մյուս երկրների վստահությունը,- շարունակել Է Բայդենը:- Այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մասնակցում են գործունեության, որը խախտում Է մարդու հիմնարար իրավունքները, նրանց համար դժվար կլինի հասնել դրան»: Փետրվարի 10-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինիպինի հետ Բայդենն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր առաջին հեռախոսազրույցում քննարկել Է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը եւ աշխարհում զենքի տարածման կանխումը: Բացի դրանից, Բայդենն «անհանգստություն Է հայտնել» Հոնկոնգի, Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի եւ Տայվանի իրադրության առանչությամբ: ՉԺՀ-ի նախագահը, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տեղեկատվության համաձայն՝ հայտարարել Է, որ երկու երկրների միջեւ առճակատումն աղետ Է ինչպես իրենց, այնպես Էլ ամբողջ աշխարհի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ