Հռոմի պապը դատապարտել է այլ կրոններ եւ մշակույթներ չընդունող ֆունդամենտալիզմը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է այլ կրոններ եւ մշակույթներ չընդունող ֆունդամենտալիզմը: Այն ընկած է եղել ահաբեկչությունների եւ հակամարտությունների հիմքում, որոնցից երկար տարիներ տուժել է Իրաքը: Այս մասին Իրաք ժամանելուց հետո հայտարարել է այցով այդ երկրում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդ մասին նա ասել է՝ ելույթ ունենալով հանրապետության ղեկավարության ներկայացուցիչների, հասարակական գործիչների եւ դիվանագիտական կորպուսի առաջ:
«Անցած տասնամյակներին Իրաքը տուժել է պատերազմներից, ահաբեկչությունից եւ երկպառակչական կոնֆլիկտներիցմ, որոնց պատճառ է դարձել ֆունդամենտալիզը, որը չի ընդունում այլ ազգերի համագոյակցությունը, այլ կրոններ, գաղափարներ եւ մշակույթներ»,-ասել է պոնտիֆիկոսը:
Նա հիշեցրել է եզդիների շրջանում անմեղ զոհերի մասին, որոնք անմիտ բարբարոսական մարտի զոհ են դարձել:
«Կրոնը պետք է ծառայի խաղաղությանն ու եղբայրությանը»,-հավելել է Ֆրանցիսկոսը:
Պոնտիֆիկոսը նշել է, որ Իրաքը «պետք է ցույց տա բոլորին, հատկապես՝ Մերձավոր Արեւելքում, որ կրոնական եւ մշակութային տարբերությունները չպետք է կոնֆլիկտի պատճառ դառնան, այլ պետք է ծառայեն հասարակության մեջ համերաշխությանը»:
Նա նաեւ Իրաքի իշխանությանը կոչ է արել երաշխավորել «բոլոր կրոնական համայնքների իրավունքների պահպանումը, հարգանքը, ճանաչումը»:
Կարծիքներ