Ռուսաստանում ավելի քան 12 000 զինծառայողի մասնակցությամբ խոշոր զորավարժություններ են սկսվել

Ավելի քան 12 000 զինծառայողներ են ներգրավվել զորավարժություններին, որոնցում կմշակվի զորքերի խմբավորումների կիրառումը Ռուսաստանի արևելքում անվտանգության ապահովման համար: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի հայտնել են ՌԴ Արևելյան ռազմական շրջանից:
Հաղորդվում է, որ ուսումնավարժանքներն անցկացվում են ռազմաօդային ուժերի զորքերի հրամանատար Գենադի Ժիդկոյի ղեկավարության ներքո:
«Ընդհանուր բանակային զորավիավորումները, որոնք տեղակայված են Անդրբայկալյան և Մերձամուրյան շրջաններում, գործնական վարժությունների ժամանակ կցուցադրեն իրենց գիտելիքներն ու ունակությունները Ռուսաստանի արևելքում ռազմական անվտանգության ապահովման հարցում»,- տեղեկացրել են ռազմական շրջանից:
Նշվում է, որ մի քանի զորավարժարաններում նախատեսված է զորամիավորումների պաշտպանական և հարձակողական գործողությունների մի շարք գործնական մշակումներ իրականացնել:
Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 12 000 մարդ, մինչև 3000 միավոր սպառազինում և տեխնիկա, մոտ 60 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև տասնյակից ավել անօդաչուներ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև ընթացիկ շաբաթվա վերջը:
Կարծիքներ