Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցածի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ: Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններում: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ բացառելու անհանդուրժողականության և համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի նման հրեշավոր դրսևորումները: Զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Կարծիքներ