ԶԼՄ-ներ. Ադրբեջանը եւ Թուրքիան քննարկում են գազային նոր պայմանագիրը
Ադրբեջանը եւ Թուրքիան քննարկում են գազային նոր պայմանագիրը, երեքշաբթի հաղորդել է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով BP-Azerbaijan ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թամամ Բայաթլիին:
«BOTAŞ ընկերությունը եւ «Շահդենիզ» գազակոնդենսատային հանքավայրի շահագործման կոնսորցիումը (գտնվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում) բանակցում են հանքավայրի զարգացման առաջին փուլում գազի մատակարարման նոր պայմանագրի շուրջ, գործակալությունը մեջբերում է Բայաթլիի խոսքերը:
Նրա խոսքով՝ պայմանագրի ավարտի պատճառով (նախատեսվում էր տարեկան 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել), «Շահդենիզ-1» -ի շրջանակներում Թուրքիա գազի մատակարարումը դադարեցվել է, եւ բանակցությունները ներկայումս ընթանում են նոր պայմանագրի կնքման շուրջ:
«Շահդենիզ-1» նախագծի շրջանակներում գազի մատակարարման պայմանագիրը ստորագրվել էր 2001 թվականին:
«Այժմ բանակցությունները BOTAŞ-ի եւ կոնսորցիումի միջեւ շարունակվում են»,- հավելել է Բայաթլին:
Կարծիքներ