«Haymatakarar.am»-ը մատակարար ընկերություններին վաճառքի 100 տոկոսանոց կառավարելիություն է ապահովում
Հայկական մատակարար ընկերությունների հոգսն այսուհետեւ մեծապես կթեթեևանա։ Նրանց համար օգտակար համակարգ է ստեղծել «Hay Level» ընկերությունը։ Բիզնես գործունեություն իրականացնողների համար սա արդյունավետ ու շահավետ նոր հարթակ է։ Բիզնեսը լիարժեք կառավարելի դարձնող, գաղտնիության ապահովմամբ օնլայն ծրագիր, որի միջոցով արագ, հեշտ, առանց ավելորդ թղթատարության գործարարը, մատակարար ընկերությունը կարող է ընդամենը մեկ գործողությամբ, ցանկացած վայրում ու ցանկացած պահի տեղեկանալ իրենց արտադրանքի իրացման ողջ շղթային՝ ապրանքը պահեստում պահելուց մինչև դրա առաքում եւ իրացում, այսինքն՝ կառավարել վաճառքի ողջ գործընթացը։
Այս հնարավորությունը և՛ ՓՄՁ-ներին, և՛ խոշոր տնտեսվարողներին ընձեռում է «haymatakarar.am» նորաստեղծ կայքը, որտեղ ընդամենը 3 պարզ քայլ կատարելով, յուրաքանչյուր ընկերություն կարող է գրանցվել (կայքը հայալեզու է)՝ ամրագրելով իր հասցեներն ու տվյալները (կոնտակտներ), գործունեության վերաբերյալ տեղեկությունը։ Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս գրանցել մատակարար ընկերության աշխատակիցներին՝ որպես ընկերության օգտատերեր։ Իսկ վերջիններիս էլ կարող են կցված լինել կոնկրետ ապրանքանիշեր, պահեստներ։ Նրանք կարող են նաև իրենց համար գնորդների խումբ կազմել և վաճառք իրականացնել։
Ի տարբերություն նմանատիպ այլ ծրագրերի, օնլայն այս հարթակը շատ արագ է աշխատում, բավական պարզ է, հարմարավետ օգտագործողների համար, նրանք կարող են հետևել իրենց վաճառքին ցանկացած պահի եւ, անհրաժեշտության դեպքում, նաև անմիջապես փոխել պատվերները։ Եթե մատակարարը նախորդ ամիսների վաճառքի վերաբերյալ հաշվետվություններ ստուգելու համար նախկինում պետք է հազար ու մի թղթերի ու փաստաթղթերի տրցակ ուսումնասիրեր, այս ծրագրով կարող է հաշված վայրկյանների ընթացքում ստանալ ընդգրկուն տեղեկություն ցանկացած օրվա վաճառքի մասին։ Պահեստից դուրս եկած յուրաքանչյուր ապրանք, դրա վերադարձ, մենեջերի յուրաքանչյուր գործողություն, գործարք, զեղչային քաղաքականություն անմիջապես ֆիքսվում են օնլյան հարթակում։ Այսինքն՝ վաճառքի լիակատար հսկողություն է առաջարկում «haymatakarar.am» ծրագիրը, ինչի շնորհիվ մեծանում է նաև բիզնեսի ճիշտ կառավարումը և եկամտաբերությունը։
Այս ծրագիրը ստեղծող «Hay Level» ընկերության ղեկավար, «haymatakarar.am» գաղափարի հեղինակ Նարեկ Էտիբարյանը վստահեցնում է, որ իր թիմը չի սահմանափակվում ունեցած հնարավորություններով և հաճախակի նոր փաթեթներ, նորություններ, թարմացումներ են պատրաստում մատակարար ընկերությունների համար։ «Մատակարար ընկերություններն այս ծրագրով 100 տոկոսով կարողանալու են կառավարել իրենց բիզնեսը»,- վստահեցնում է նա։ Էտիբարյանը նաև բիզնես գործունեության համար շատ էական մի հանգամանք է ընդգծում․ ծրագրի պատասխանատուներն իրենց դիմած ընկերությունների տվյալների գաղտնիությունը երաշխավորում են, ոչ մեկին այն չի կարող հասանելի դառնալ, նույնիսկ այս մասին համապատասխան պայմանագիր է ստորագրվում։
Ի դեպ, այս հարթակը նաև առանձնանում է ծառայությունների մատուցման մատչելիությամբ։ Ըստ օգտատերերի քանակի, ամսական փոքր վճար է նախատեսված, ընդ որում, իրենց դիմած ընկերություններին անվճար տրամադրում են հաշվապահի, առաքիչի, պահեստապետի, գանձապահի հասանելիություն, այսինքն՝ օգտատերերի շուրջ 70 տոկոսն անվճար են օգտվում համակարգից։ Մի առավելություն ևս․ եթե ցանկանում եք ծանոթանալ կայքի հնարավորություններին, 14 օր կարող եք անվճար տարբերակով օգտվել։
Համակարգը հասանելի է նաև բջջային հավելվածի միջոցով։ Մատակարար ընկերությունների աշխատակիցները կարող են ներբեռնել ծրագիրն անմիջապես իրենց հեռախոսներում և իրենց կցված համաձայնագրով տեսնել համապատասխան պատուհանները։
Կառավարեք ձեր բիզնեսը «Haymatakarar.am» համակարգի միջոցով․ ամենապարզ և ամենահեշտ տարբերակով՝ խնայելով ժամանակ, փող և նյարդեր։
Կարծիքներ