Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է Covid-19-ով վարակման ռեկորդային՝ 34,303 նոր դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է մեկ օրում 34,303 -ով ՝ հասնելով 7,992,687-ի, հայտնում են ՌԴ-ում նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:
Սա չորրորդ անընդմեջ առավելագույն ցուցանիշն է երկրում օրական վարակվածների թվով: Հարաբերական առումով դեպքերի թվի աճը կազմել է 0.43%: Մասնավորապես, օրական 896 դեպք է հայտնաբերվել Սամարայի շրջանում, 711-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզում, 673-ը՝ Վորոնեժի մարզում, 661-ը՝ Բաշկորտոստանի Հանրապետությունում, 594 -ը՝ Պերմի մարզում:
Մոսկվայում կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն ավելացել է 6,740-ով, հասնելով 1,719,414-ի:
Այս պահին բուժվող հիվանդների թիվը հասել է 768,751-ի, հետևում է շտաբի հաղորդագրությունից:
Կարծիքներ