Ճապոնիան հայտարարել է, որ կշարունակի ամբողջական տեղեկատվություն փոխանցել ատոմակայաններից ջրի բացթողման մասին

Ճապոնիան հայտարարել է, որ կշարունակի ամբողջական տեղեկատվություն փոխանցել ատոմակայաններից ջրի բացթողման մասին

Ճապոնիայի իշխանությունները կշարունակեն ամբողջական տեղեկատվություն տրամադրել վնասված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի օվկիանոս բացթողման վերաբերյալ։ Այս մասին Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն՝ մեկնաբանելով հինգշաբթի օրը սկսված արտահոսքի երկրորդ փուլը։

«Մեր տվյալները հաստատում են, որ արտահոսքի առաջին փուլը լավ է անցել: Մենք մտադիր ենք շարունակել վերահսկել այս գործընթացը և այդ հարցի վերաբերյալ թափանցիկ տեղեկատվություն փոխանցել ինչպես Ճապոնիայում, այնպես էլ արտերկրում», - ընդգծել է Մացունոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում