Տեղումները կշարունակվեն, օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ը, 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 21-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով։
Երևանում մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Կարծիքներ