Զելենսկին G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել

Զելենսկին G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ վերջնական որոշում չի կայացրել նոյեմբերին Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ուրբաթ օրը «Strana» հրատարակությանը հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը։

«Ոչ, վերջնական որոշում դեռ կայացված չէ»,- ասաց նա։

Ավելի վաղ The National պորտալը, վկայակոչելով ԱՄԷ-ում Ինդոնեզիայի դեսպանին, հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները համաձայնել են գալ գագաթնաժողովին։ Դիվանագետի խոսքով, առաջնորդների տեղաբաշխման հետ կապված հարցերն այժմ լուծվում են։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում