Բարսելոնան չի կարողանում ձեռք բերել Ֆիորենտինայի կիսապաշտպանին

«Բարսելոնան» չի կարողանում ձեռք բերել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները փորձել են 26-ամյա ֆուտբոլիստին վարձակալել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն մանուշակները հրաժարվել են տալ կիսապաշտպանին, քանի որ դիտարկում են ոչ թե վարձակալության, այլ վաճառքի տարբերակը։
Ամրաբատի գործող պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում։
Կարծիքներ