Կեղծ սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համար նախատեսվում է քրեական պատիժ․ ԱԺ հանձնաժողովը նախագիծ է քննարկում

Կեղծ սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համար նախատեսվում է քրեական պատիժ․ ԱԺ հանձնաժողովը նախագիծ է քննարկում

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կեղծված սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համարՔրեական օրենսգրքում փոփոխություն անելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցողը «Իմ քայլը» պատգամավոր Արթուր Դավթյանն էր։

Պատգամավորը նշեց, որ առաջարկը բխում է նաև վերջերս տեղի ունեցած իրադրությունից՝ կեղծ ալկոհոլի տասնյակ անձանց թունավորումից։

«Քրեական օրենսգիրքը ունի հոդված, որ կեղծ ալկոհոլ արտադրելն ու իրացնելը սահմանում է քրեական պատասխանատվություն, սակայն սննդամթերքի վերաբերյալ քրեական օրենսգիրքը նման դրույթ չի պարունակում, և այս փոփոխությունով կարծում ենք` Հայաստանում կեղծ սննդամթերք չի արտադրվի, և սննդամթերքի արտադրման որակը կբարձրանա»,-հավելեց Արթուր Դավթյանը։

Նա ներկայացրեց Քրեական օրենսգրքի հոդված 212-ում առաջարկվող փոփոխությունը՝ ըստ որի սննդամթերք արտադրող կամ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց կողմից առևտրի ծառայությունների ոլորտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով։ Պատգամավորի խոսքով` նախատեսված արարքը, որն անզգուշությամբ մարդու առողջությանն առաջացրել է ծանր կամ միջին ծանրության վնաս, պետք է պատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի պաշտոններից զրկելու առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Իսկ եթե անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը, ապա անձը պետք էազատազրկվի երեքից հինգ տարի ժամկետով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց խստացնել պատիժները, հատկապես երբ ծանր առողջական վնաս է պատճառվել կամ անզգուշությամբ մարդու մահ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում