Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում նախորդ եւ ընթացիկ տարվա մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, տնտեսական զարգացման միտումները:
Նիստի ընթացքում ներկաները քննարկել են ՀԱԱՊ անդամների բարձրացրած հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, փոխարժեքի տատանումներին եւ դրանցով պայմանավորված խնդիրներին, Հայաստանում օտարերկրյա ներդրումներին, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության՝ Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր:
Փոխվարչապետ Խաչատրյանը հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը Ամերիկայի առեւտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, օտարերկրյա ներդրողների հետ կապերի ամրապնդմանը եւ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ամրապնդմանը:
Կարծիքներ