Փորձում են ճնշում գործադրել, բայց մեզ համար ճնշում չկա. Շաղոյանը՝ Հայաստան-Թուրքիա հանդիպման մասին

Փորձում են ճնշում գործադրել, բայց մեզ համար ճնշում չկա. Շաղոյանը՝ Հայաստան-Թուրքիա հանդիպման մասին

Հայաստանի ազգային հավաքականի՝ մարտի 20-ին կայացած բաց մարզումից հետո լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը:

«Շատ լավ մարզում անցկացրինք ու, ինձ թվում է՝  նոր մարզիչը նորություն բերել է այնքանով, որ փորձենք միայն գնդակով խաղալ, շատ մեծ փոխանցումներով դուրս գալ:

Սկզբում դժվար էր, բայց ընթացքում տեսան բոլորը, որ ստացվում էր: Հուսով եմ՝ մեր հավաքականը կարող է հենց այդպիսի ֆուտբոլ դավանել և հաղթել բոլոր մրցակիցներին: Նաև մարզումներից հասկացանք, որ նորեկները շատ մեծ ներուժ ունեն, շատ ակտիվ ֆուտբոլիստներ են, և ինձ թվում է, որ մեծ օգուտ կտան հավաքականին:

Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել: Իհարկե, ունակ ենք դրան: Բոլորը գիտեն մեր հավաքականին, և ունենք շատ նոր ֆուտբոլիստներ, նրանց հետ միասին կարող ենք հաղթել շատ ուժեղ հավաքականների:

Ինձ թվում է՝ արտաքինից փորձում են ինչ-որ ճնշում գործադրել, բայց մեզ համար ճնշում չկա, քանի որ հերթական հանդիպումն է: Կարևոր հանդիպում է, ինչպես և մյուս մրցակիցների հետ խաղերը, քանի որ բոլորն էլ ուժեղ մրցակիցներ են՝ թե՛ Խորվաթիան, թե՛ Ուելսը: Պետք է փորձենք բոլորին հաղթել:

Մարզավիճակս, ինձ թվում է, շատ լավ է: Այսօր էլ, բոլորը տեսան, լավ մարզում անցկացրի: Կարծում եմ՝ մեծ օգուտ կտամ հավաքականին»,-ասել է Շաղոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում