Թաիլանդի վարչապետը Մասկի հետ քննարկել է Tesla-ի և SpaceX-ի տեխնոլոգիաները
Թաիլանդի վարչապետ Սեթթա Թավիսինը ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ քննարկել է իր Tesla և SpaceX ընկերությունների տեխնոլոգիական լուծումների օգտագործման հեռանկարները։ Այս մասին վարչապետը հայտնել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
«Ես հանդիպեցի Իլոն Մասկի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու իմ այցի ժամանակ: Մենք լավ զրույց ունեցանք Tesla-ի, SpaceX-ի և Starlink արբանյակային համակարգի տեխնոլոգիաների մասին: Ես տպավորված եմ մարդկության համար այս խմբի առաջընթացով:
Մենք անհամբեր սպասում ենք նոր ոգեշնչող առաջընթացների էլեկտրական մեքենաների զարգացման և տիեզերքի հետազոտման միջոցով», - գրել է նա:
Կարծիքներ