Ճանապարհները վնասող բոլոր բեռնատարները պետք է կշռվեն. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անհրաժեշտ է համարում լուծել ծանրաքարշ կամ ծանր բեռնված մեքենաների խնդիրը: Կառավարության նիստում նախարարը նշեց, որ այդ մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ ազդեցություն են թողնում ճանապարհների որակի վրա: Հատկապես ամռանը, ըստ նրա, դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ ժամանակին ռուսական կողմի հետ քննարկում են ունեցել և ռուսներն առաջարկել են, որ ավտոմեքենաների կշռման ու ստանդարտներ կիրառելու համակարգը ներդրվի նաև Հայաստանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց. «Երբ մենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավելի աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում: Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետեր պետք է ունենանք և բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»,- ասաց նա:
Կարծիքներ