Անգլիական մի քանի ակումբ ցանկանում է ձեռք բերել Մարտինեսին
Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք ակումբներ հետաքրքրված են «Ասթոն Վիլլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով։
Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը, արգենտինացի դարպասապահը, ամենայն հավանականությամբ, հունիսին կփոխի ակումբային գրանցումը։
30-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Տոտենհեմը»։
Մարտինեսի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականին։
Կարծիքներ