Կանադան COVID-19-ի պատճառով դադարեցնում Է թռիչքները Հնդկաստանից եւ Պակիստանից

Կանադան COVID-19-ի պատճառով դադարեցնում Է թռիչքները Հնդկաստանից եւ Պակիստանից

 Կանադան Հնդկաստանից եւ Պակիստանից թռիչքները 30-օրյա ժամանակաշրջանով դադարեցնում Է այս երկրներում կորոնավիրուսի աճի եւ Հնդկաստանում նոր հիմնամանրԷի հայտնվելու ֆոնին: Այդ մասին հաղորդել Է Radio-Canada-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քանի որ երկու երկրներից COVID-19-ով ախտահարված ավելի ու ավելի մեծ թվով ճանապարհորդներ են ժամանում Կանադա, բոլոր առեւտրային եւ մասնավոր ուղեւորաչվերթներն այս երկրներից արգելվել են ապրիլի 22-ի ժամը 23:30-ից, նշում Է ռադիոն՝ վկայակոչելով Կանադայի տրանսպորտի նախարարությանը: Արգելքը չի տարածվի հիմնական բեռատար չվերթների վրա:

Ներկայում Կանադան պահանջում Է, որ բոլոր ժամանողները COVID-19-ի թեստավորում եւ տասնօրյա կարանտին անցնեն երկիր մուտք գործելուց հետո: Կանադայի առողջապահության նախարարության տվյալներով՝ COVID-19-ի բոլոր դրական թեստերի 50 տոկոսը հայտնաբերվում Է Հնդկաստանից ժամանող ճանապարհորդների մոտ: Հնդկաստանը մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդացության նոր դեպքերի ռեկորդը գերազանցել Է ապրիլի 22-ին, երբ գրանցվել Է այս վիրուսով հիվանդացության 314 հազար նոր դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում