Փոխգնդապետ Բագրատ Չիբուխչյանն ազատվել է աշխատանքից Դոգի համար տևական ժամանակ ինֆորմատոր աշխատելու համար
Դոգ մականունով Վարդան Ղուկասյանը, ով մեղադրվում է դրամաշորթության հայտնի գործով, հանրությանը հայտնի է գաղտնիքներ բացահայտելով, չնայած որ նրա մտացածին գաղտնիքիների 99 տոկոսը կարելի է ասել կապ չունի իրականության հետ, գրում է MediaNews-ը։
Ըստ կայքի՝ չնայած այս ամենին, ոստիկանության համակարգում գտնվել են անձինք, ովքեր տևական ժամանակ տարատեսակ տեղեկատվություններ են մատուցել նույն Դոգին։
MedianNews-ի տեղեկություններով Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի ծառայության գծով նախկին տեղակալ, փոխգնդապետ Բագրատ Սերգեյի Չիբուխչյանը տևական ժամանակ համագործակցել է նույն Դոգի՝ Վարդան Ղուկասյանի հետ, վերջինիս տարատեսակ տեղեկատվություններ է տրամադրել, այդ թվում՝ գաղտնի։
Հավելենք նաև, որ Բագրատ Չիբուխչյանն արդեն իսկ ազատվել է աշխատանքից, գրում է կայքը։
Կարծիքներ