Ֆլորիդայում փլուզված շենքի զոհերի թիվն ավելանում է

Ֆլորիդայում փլուզված շենքի զոհերի թիվն ավելանում է

Մայամիում շարունակվում են 12 հարկանի շենքի փլուզված հատվածի բնակիչների որոնողափրկարարական աշխատանքները՝ հայտնում է euronews-ը: 150 մարդ դեռ համարվում է անհետ կորած, իսկ զոհերի թիվը հասել է 10-ի:

ԱՄՆ իշխանությունները հավաստիացրել են, որ որոնումները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

Հրշեջներին հաջողվել է մարել փլատակների տակ բռնկված հրդեհը, ինչը հնարավորություն է տվել սկսել շենքի փլատակների հեռացման աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում