«Առանց բոթաս Հայաստան». Անահիտ Մութաֆյանի գրառումը ծաղրանքի առարկա է դարձել համացանցում
Ընդդիմադիր ակտիվիստ Անահիտ Մութաֆյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ կոպիտ և վիրավորական բառերով անդրադարձել է՝ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին և ակցիաներին քաղաքացիների՝ գումարով մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին:
Վերջինս սույն գրառման մեջ հայ ժողովրդի մի հատվածին անվանել է ժեխ՝ շեշտելով, որ իր հագած բոթասները եթե վաճառի, ապա մեկ շաբաթ այդ հայտարարությունները անողների ընտանիքներին կպահի:
Մութաֆյանը գրառման մեջ նաև նշել է, թե նման հայտարարություններ անողները վերջին 5000 դրամը 2017 թվականին են տեսել: Թե ինչի՞ է նկատի ունեցել ակտիվիստը դա ասելով, պարզ չէ: Ենթադրելի է, որ նա 2017 թվականին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններն է հիշատակում ոչ ուղիղ կերպով, երբ բաժանվել են ընտրակաշառքներ:
Նկատենք, որ Մութաֆյանի սույն գրառումը խիստ քննադատությունների առարկա է դարձել, առաջացրել բազմաթիվ օգտատերերի զայրույթը: Քիչ չեն նաև այն մարդիկ, որոնք ծաղրանքով և հումորով են վերաբերվել նրա հայտարարությանը՝ դա արտահայտելով սոցիալական ցանցերի իրենց էջերում, գրում է armtimes.com-ը:
Նշենք, որ ընդդիմադիրների հանրահավաքներին քաղաքացիների՝ գումարով մասնակցելու վերաբերյալ խոսակցությունները ոչ միայն հանրության շրջանում են, այլ ՀՀ քննչական կոմիտեում գործեր են հարուցվել նման դեպքերով:
Կարծիքներ