Գերմանիայում աճում են կորոնավիրուսի ավելի վտանգավոր մուտացիաներով վարակման դեպքերի թիվը
Գերմանիայում կորոնավիրուսի մուտացված տարբերակներով վարակների թիվն աճում է, «բրիտանական» շտամի բաժինը 20-25% է և կարող է աճել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:
«Իրադարձությունների լավ զարգացումը, երբ հիվանդությունների թիվն ամեն օր նվազում էր, այժմ մնացել է ետևում: Թվերը կրկին աճում են, աճում է ավելի վտանգավոր և հստակ ավելի վարակիչ մուտացիաների չափաբաժինը, B117- ի չափաբաժինը 20-25% է: Մենք շուտով նոր տվյալներ կստանանք, պետք է հաշվի առնել, որ այս չափաբաժինն էլ ավելի կաճի»,- ասել է Զայբերտը երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ` տեղեկացնելով համավարակի թեմայով կառավարության նիստի արդյունքների մասին:
Նա նշել է, որ ծանր իրավիճակ է նկատվում սահմանամերձ շրջաններում, որտեղ վիրուսը ավելի ակտիվորեն է տարածվում: Ուստի, նրա խոսքերով, նախատեսվում են խորհրդակցություններ Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունների միջև:
Կարծիքներ