Վանաձորի Չուխաջյան փողոցի 11 հասցեում հրդեհ է բռնկվել. տեղում հայտնաբերվել է կնոջ այրված դի
Փետրվարի 24-ին, ժամը 17:14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18։00-ին։ Բնակարանի հյուրասենյակում այրվել է 3 ներքնակ, որոնցից մեկի վրա հայտնաբերվել է Մ․ Գ․-ի (ծնված 1962 թ․) դին։
Փրկարարները երկու քաղաքացու դուրս են բերել բնակարանից․ Կ․ Ա․-ին (ծնված 1987 թ․) տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև՝ տուժածներին տեղափոխել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Կ․ Ա․-ի (ծնված 1985 թ․) առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Կ․ Ա․-ին-ը՝ (ծնված 1987 թ․) ծանր։
Կարծիքներ