1 զոհ, 3 վիրավոր․ ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մարտի 31-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Զառիթափի խաչմերուկում, ճակատ-ճակատի բախվել են «Լադա» և KIA մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կարծիքներ