Բլինկենը ՆԱՏՕ-ին է փոխանցել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության ԱՄՆ վավերացման մասին արձանագրությունները

Բլինկենը ՆԱՏՕ-ին է փոխանցել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության ԱՄՆ վավերացման մասին արձանագրությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՆԱՏՕ-ին է փոխանցել Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին ԱՄՆ-ի կողմից համաձայնագրերի վավերացման մասին արձանագրությունները։ Այս մասին հինգշաբթի օրը Twitter-ում հայտնել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

«Այսօր ես ի պահ հանձնեցի ԱՄՆ վավերացման արձանագրությունները ՆԱՏՕ-ին, սա վերջին քայլն է ԱՄՆ-ի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին համաձայնագրերի վավերացման գործընթացում»,- գրել է նա։

Օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է արձանագրություններ ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին համաձայնագրերի վավերացման վերաբերյալ։ Մինչ այս ԱՄՆ Կոնգրեսի Սենատը փաստաթղթերի վավերացման վերաբերյալ բանաձեւ էր ընդունել։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում