Եվրոպայի անվտանգության շուրջը քննարկումները պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի ամրապնդման վրա. Բորել
Եվրոպայի անվտանգության ցանկացած իրական քննարկումներ պետք Է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների ամրապնդման վրա, այլ ոչ թե տանեն դրանց խախտման: Դեկտեմբերի 23-ին այդ մասին Twitter-ում գրել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Եվոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ (Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար) Անն Լինդեի հետ քննարկեցի անվտանգության ոլորտի իրադրությունն Արեւելյան Եվրոպայում: Եվրոպայի անվտանգության շուրջը ցանկացած իրական քննարկումներ պետք Է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների՝ Եվրոպայի անվտանգության իրական հիմքերի ամրապնդման վրա, այլ ոչ տանեն դրանց խախտման»,- գրել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ