Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող անտառում ծառից կախված դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները ծառից իջեցրել են դին և մոտեցրել դիատարին։
Իրավապահները տեղում պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 46-ամյա Միսակ Խ.-ն է։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ