Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՀ-ում հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանք ստանալու համար

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՀ-ում հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանք ստանալու համար

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանք ստանալու նպատակով հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

Կազմակերպության դեպքում՝
_ օտարերկրյա պետությունում ստացած եկամուտների մեծության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները,
_ առկայության դեպքում՝ նաև եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:

Ֆիզիկական անձի դեպքում`
_ օտարերկրյա պետությունում ստացած եկամուտների մեծության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները,
_ քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները,
_ ՀՀ-ում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը:
(ՀՀ հարկային օրենսգրքի 314-րդ հոդված)

Հետևեք մեզ նաև Տելեգրամում