Եվրատեսիլի բեմը պատրաստ է.լուսանկարներ

Եվրատեսիլի բեմը պատրաստ է.լուսանկարներ

Հովհաննես Մովսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Եվրատեսիլի բեմը պատրաստ է)

Հիշեցնենք այսօր՝ ժամը 19։00-ին, մայրաքաղաք Երևանի սրտում տեղի կունենա 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը։ 16 մասնակիցներն անցնելու են կարմիր գորգով և մուտք են գործելու Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ կորոշվի մրցութային համարների հերթականությունը։ Հանրապետության Հրապարակի հյուրերը այս հատվածին կարող են հետևել տեղադրված մեծ էկրաններով:

Վիճակահանությունից հետո Հանրապետության հրապարակում կառուցված տոնական բեմում հանդիսատեսին կներկայացվի ամանորյա հեքիաթային մյուզիքլ, որի ավարտին «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցները կվառեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այնուհետև ելույթ կունենան տարբեր տարիներին «Մանկական Եվրատեսիլում» հաղթած արտիստները և Հայաստանի պատվիրակները։

Երեկոյի հաղորդավարներն են 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելյանը և 2014 թվականին «Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն։

Միջոցառումը հեռարձակվելու է Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում