Արագածոտնի մարզի Կայք և Վարդենիս բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում հունիսի 20-ի ժամը 10:00-ին և նույն մարզի Վարդենիս բնակավայրում՝ ժամը 11:00-ին, անցկացվելու են «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանքներ:
Ինչպես ղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու են բնակավայրերի շչակները:
ՀՀ ԱԻՆ-ը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։
Կարծիքներ