Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը. որքան է կազմել ընդհանուր արժեքը
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին։
Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։ Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։
Թեմայի շուրջ՝ այսքանը»,-նշել է նա։
Կարծիքներ