Լիտվայում առաջարկել են փակել Բելառուսի հետ սահմանի ևս երկու անցակետ
Լիտվայի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն առաջարկել է փակել Բելառուսի հետ սահմանին գտնվող «Լավորիշկես» և «Ռայգարդաս» անցակետերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքում տեղադրված հայտարարությունը:
«Լիտվայի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին կից Ազգային անվտանգության հանձնաժողովն առաջարկում է սահմանափակել ապրանքների, տրանսպորտի և մարդկանց տեղաշարժը Լիտվա-բելառուսական պետական սահմանով «Լավորիշկես» և «Ռայգարդաս» սահմանային անցակետերում», - ասվում է հայտարարությունում:
Բացի այդ, կենտրոնում առաջարկել են սահմանափակել ուղևորների մուտքն ու ելքը «Քենա» և «Կիբարտայ» երկաթուղային անցակետերում, ինչպես նաև դադարեցնել հետիոտների և հեծանվորդների երթևեկությունը Բելառուսի հետ սահմանով:
Կարծիքներ