Երբ Երևան կհասնեն 171 նոր ավտոբուսները. մայրաքաղաքը նաև 18-մետրանոց փոխադրամիջոցներ կունենա
Երբ որ մենք ասում ենք, որ կարող եք քարտեզով տեսնել, որ տրանսպորտը որտեղ է հասել և երբ է հասնելու, դա դեռևս չի նշանակում, որ մենք պնդում ենք, որ այն այսօր ճիշտ գրաֆիկով է աշխատում:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ խնդրելով չվացուցակը չխառնել տրանսպորտի ճշգրիտ աշխատանքի հետ:
«Ճիշտ գրաֆիկով աշխատելու համար պետք է շարժակազմի համալրում, որը մենք անում ենք: 30 ավտոբուս այս տարի է ժամանել ժամանակից շուտ և շուտով կլինեն գծերում, և 171 ավտոբուս նախատեսում ենք, որ գարնանն է ժամանելու: Բացի դրանից՝ ինչպես նախագծված է համապատասխան ընկերության տրանսպորտային ցանցով՝ 18-մետրանոց ավտոբուսներ մենք պետք է նույնպես ունենանք: Ամենայն հավանականությամբ, գրեթե հաստատ կարող եմ ասել՝ էլեկտրական ավտոբուսների մասին է խոսքը»,- ասաց Գրիգորյանը:
Կարծիքներ