Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես դադարել է այցելուներ ընդունել
            Էյֆելյան աշտարակը դադարել է այցելուներ ընդունել Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված համազգային գործադուլի պատճառով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Աշտարակը փակել է դռները այցելուների համար, քանի որ աշխատակազմը նույնպես գործադուլ է հայտարարել:
Մայրաքաղաքի որոշ հատվածներում երթևեկությունը կաթվածահար է, քանի որ գործադուլին են միացել նաև երկաթուղիների աշխատակիցները:


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ