Սոնա Մնացականյանի գործով Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել

2022-ի ապրիլի 26-ին վարչապետի շարասյանն ուղեկցած մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով վարորդը՝ Արամ Նավասարդյանը, մեղավոր է ճանաչվել: Նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, մնաց անփոփոխ:
Դատարանն այս պահին լուծել է միայն մեղավորության հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով լրացուցիչ դատալսումների փուլում դատարանը կանդրադառնա պատժի հարցին:
Նավասարդյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի ընդունում մեղադրանքը, թե արագությունը գերազանցել է:
Կարծիքներ