Քաղաքացին Երևանի փողոցներից մեկում հանկարծամահ է եղել
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացի ու հայտնում, որ Մաշտոց պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։
Ցավոք, պարզվում է, որ նա հանկարծամահ է եղել։ Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը 64-ամյա Գևորգ Պ․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կարծիքներ