Չնայած երկրպագուների դժգոհություններին՝ Գլեյզերների ընտանիքը մտադիր չէ վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը»

Չնայած երկրպագուների դժգոհություններին՝ Գլեյզերների ընտանիքը մտադիր չէ վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը մտադիր չէ վաճառել ակումբը երկրպագուների բողոքի ակցիաներից հետո: Այս մասին գրել է The Guardian-ը:

Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատներն անցկացնում են բողոքի ակցիաներ՝ պահանջելով Գլեյզերների ընտանիքի հրաժարականը: «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպից առաջ նրանք ներխուժել էին Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդի» խաղադաշտ, ինչի պատճառով խաղը հետաձգվել էր:

«Մանչեսթեր Յունայթեդը» Գլեյզերների ընտանիքին պատկանում է 2005 թվականից: Նրանք մտադիր են առաջիկա տարիներին ակումբի գինը 3 միլիարդ ֆունտ ստեռլինգից հասցնել 7 միլիարդի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում