Ռուսաստանը լքելու կոչը վերաբերում է նաև ամերիկացի լրագրողներին. Սպիտակ տուն

Ռուսաստանից հեռանալու վերաբերյալ հորդորները վերաբերում են բոլոր ամերիկացիներին՝ անկախ ուղևորության նպատակից, այդ թվում՝ լրագրողներին։ Այս մասին ուրբաթ օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների վարչակազմը, հաշվի առնելով The Wall Street Journal-ի ամերիկացի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալությունը, ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, իսկ Ռուսաստանում գտնվողներին՝ լքել այն։
Կարծիքներ