Ժողովրդի կողմից ընտրյալ պատգամավորները դուրս են եկել փողոց` փորձելով խանգարել նաև նրանց, ովքեր փորձում են հանուն երկրի ինչ-որ բան անել

Ժողովրդի կողմից ընտրյալ պատգամավորները դուրս են եկել փողոց` փորձելով խանգարել նաև նրանց, ովքեր փորձում են հանուն երկրի ինչ-որ բան անել

«Սարսափելի իրականությունում ենք ապրում։ 
Ժողովրդի կողմից ընտրյալ պատգամավորները պատերազմով պայմանավորված խորհրդարանական աշխատանքի լծվելու ու երկրի շահերը պաշտպանելու, առաջ մղելու փոխարեն դուրս են եկել փողոց` փորձելով խանգարել նաև նրանց, ովքեր փորձում են հանուն երկրի ինչ-որ բան անել։

Ընդդիմադիր պատգամավորները կոչերով քաղաքացիներին ուղղորդում են ՔՊ խմբակցության պատգամավորների տներ, և այն պատգամավորները, ովքեր այս պահին, միգուցե, միջազգային այս կամ այն կառույցի պատգամավորին կամ այլ երկրների իրենց գործընկերներին Ադրբեջանի ագրեսիան դատապարտող նամակ են գրում, պիտի թողնեն պետության շահը առաջ տանելը ու սկսեն մտածել սեփական ընտանիքների անվտանգության մասին»։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Մովսես Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում