Իսրայելի վարչապետ Նեթանյահուն բանակին հրահանգել է պահպանել պատրաստականությունը Գազայի հատվածի հետ սահմանին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակին հրահանգել է պահպանել պատրաստականությունը Գազայի հատվածի հետ սահմանին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ վերջինս հանդես է եկել կառավարության նիստում:
«Ապրիլի 26-ին անվտանգության հարցով նիստում որոշում ենք կայացրել պատրաստվել ցանկացած սցենարի: Նման հրահանգ ենք տվել ես և պաշտպանության նախարար Բենի Գանցը»,- վարչապետի խոսքը հրապարակել է նրա գրասենյակը:
Հաղորդվում է, որ ապրիլի 23-ի գիշերվանից մինչև ապրիլի 24-ի առավոտ Գազայի հատվածից 36 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը որսացել է դրանցից վեցը, մյուսները պայթել են չբնակեցված տարածքներում: Իսրայելական օդանավերը և տանկերը պատասխան հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի զինվորական դիրքերին: Հաջորդ գիշեր Գազայի հատվածից ևս 4 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, որոնցից երկուսը որսացել է իսրայելական ՀՕՊ համակարգը:
Կարծիքներ