Հայերը թալիշներին թշնամի չեն. Թալիշ ակտիվիստը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները
Թալիշ ակտիվիստ և լրագրող Զաբիլ Մագերամովը հանդես է եկել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողություններն ու հակամարտության սրումը դատապարտող հայտարարությամբ: Մագերամովն Ինֆոտեկա2 4-ին տված հարցազրույցում նշել է, որ Ալիևների կլանի տոտալիտար ռեժիմը դարձյալ սկսել է ցույց տալ իր իրական դեմքը:
«Այն ձգտում է ժողովրդին ներքաշել պատերազմի մեջ, որը ձեռնտու է միայն իշխող վերնախավին: Ադրբեջանում իշխում է կորոնավիրուսի համավարակը, նավթի համաշխարհային գներն ընկել են, տնտեսությունն անկման մեջ է և նրանք որոշել են ժողովրդի ուշադրությունը շեղել խնդիրներից»,- ասել է նա:
Թալիշ ակտիվիստը նշել է, որ նրանք չեն ընդունի այդպիսի մոտեցումը:
«Հայերը թալիշներին թշնամի չեն: Մենք դատապարտում ենք Ալիևի ագրեսիվ ոտնձգությունները և կոչ ենք անում թալիշներին չմասնակցել գործողություններին, որոնք վնասում են մեր ազգային հետաքրքրություններին և խաղաքարտ են դառնում Բաքվի ռեժիմի ձեռքին: Ժամանակն է հասկանալ, որ հիմա պետք է միավորվել և հանդես գալ, որպես մեկ ճակատ ընդդեմ Ալիևների ու Հայաստանի հետ պատերազմի: Թալիշստանը պետք է ինքը որոշումներ կայացնի` ում հետ պատերազմի, իսկ ում հետ` ոչ: Թալիշները չպետք է զոհվեն Հայաստանի հետ սահմանին, թալիշները պետք է կառուցեն իրենց պետությունը»,- ասել է Մագերամովը:
Կարծիքներ