Հուլիսի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ-ը կատարել է 15.657 վարակազերծում
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում:
Հուլիսի 1-14-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 15657 վարակազերծում, որից 10301-ը՝ մարզերում, 5356-ը՝ Երևանում։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունն ու նշեւմ, որ աջակցում են բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։
Կարծիքներ