Թրամփը կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

Թրամփը կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսով վարակվելուց հետո անցկացրել է առաջին հանրային միջոցառումը: Սպիտակ տան South Lawn-ում տեղի է ունեցել զանգվածային հանդիպում աջակիցների հետ՝ հաղորդում է CNN- ը:

ԱՄՆ առաջնորդը Սպիտակ տան պատշգամբից հայտարարել է իր գերազանց առողջական վիճակի մասին և շնորհակալություն հայտնել ներկաներին «աղոթքների» համար: Ելույթի ընթացքում պետության ղեկավարը առանց դիմակի է եղել, նրա հանձնած վերջին թեստի արդյունքները դեռ չեն հրապարակվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում