44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցրին հացադուլը
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցրին այն:
Այս մասին, ինչպես գրում է ՀԺ֊ն՝ հանրահավաքի ժամանակ հայտարարելով՝ նրանք փաստեցին, որ այն, ինչի համար դիմել էին այդ ծայրահեղ քայլին՝ հացադուլին, այն է՝ արթնացնել անկախության սերնդի ներկայացուցիչներին հանուն Արցախի, այս փուլում համարում են կատարված:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպած նստացույցին էին միացել արցախցի երկու երիտասարդները, որոնք էլ հացադուլ էին հայտարարել:
Կարծիքներ