Զարեհ Սինանյանը Մայք Ֆերիքին ներկայացրել հայկական սփյուռքի հետ աշխատանքի ՀՀ պետական մոտեցումները
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Իռլանդիայի սփյուռքի ազգային կազմակերպության նախագահ Մայք Ֆերիքին։ Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:
Հյուրը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, որի նպատակն է իռլանդական սփյուռքին ներգրավել հայրենիքի մշակութային, կրթական, գիտական կյանքում։
Գլխավոր հանձնակատարը կարևորել է կազմակերպության ծրագրերը և ներկայացրել հայկական սփյուռքի հետ աշխատանքի ՀՀ պետական մոտեցումները: Զարեհ Սինանյանը խոսել է նաև գրասենյակի ծրագրերի մասին, մասնավորապես կարևորել Հայաստանի պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի ներդրումը:
Մայք Ֆերիքը հավելել է, որ իռալանդացիներն ու հայերն ունեն ընդհանուր շատ գծեր. պահպանում են ազգային մշակույթը, ավանդությունները և պատմությունը։ Նա նաև գրասենյակի ծրագրերի շրջանակներում համագործակցության պատրաստակամություն է հայտնել։
Կարծիքներ