Վրաստանում Ռեգբիի միության նախագահի ընտրություններն ընթացել են 2 թեկնածուների համախոհների բախումների ֆոնին

Վրաստանում Ռեգբիի միության նախագահի ընտրություններն ընթացել են 2 թեկնածուների համախոհների բախումների ֆոնին

Վրաստանում Ռեգբիի միության նախագահի ընտրություններն ընթացել են 2 թեկնածուների՝ Իրակլի Աբուսերիձեի և Ջոզեֆ Տկեմալաձեի համախոհների բախումների ֆոնին:

Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ ընթանում էին ընտրությունները, իրավիճակը լարվել էր այն բանից հետո, երբ ռեգբիի վետերան Իրակլի Աբուսերիձեի կողմնակիցները փորձել էին ճեղքել ոստիկանության շղթան և մտնել 11 տաղավար, որտեղ գրանցված են պատվիրակները:

Իրավիճակը լարվել էր այն աստիճան, որ ծեծկռտուք էր սկսվել թեկնածուների կողմնակիցների միջև: Որոշ ժամանակ անց ոստիկանությանը հաջողվել է վերահսկել իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում