Երևանի «Արարատ»-ը նոր դարպասապահ ունի

Երևանի «Արարատ»-ը նոր դարպասապահ ունի

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 28-ամյա դարպասապահ Գոռ Մանուկյանի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գոռ Մանուկյանը 2012-ից 2019 թվականներին հանդես է եկել «Փյունիկի» կազմում՝ մասնակցելով Բարձրագույն խմբի 82 հանդիպման: Ապա նա ընդգրկված է եղել «Ալաշկերտում» և «Լոռիում», իսկ վերջին մրցաշրջանն անցկացել է «Լեռնային Արցախում», որի կազմում դարձել է Առաջին խմբի հաղթող:

Գոռ Մանուկյանը հանդես է եկել նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում և մեկ հանդիպում էլ անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում