Իրանի հարավում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային հատվածում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 166 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 352 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան։
Կարծիքներ