ՀՀ տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամները հետմահու կներկայացվեն ՀՀ պետական պարգևների

ՀՀ տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամները հետմահու կներկայացվեն ՀՀ պետական պարգևների

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարությանը ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը.

«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:

Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում