Հոկտեմբերի 16-ից 17-ը ԱԻՆ-ում 5 ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած։
Կարծիքներ